Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 443 Մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցությունը. 1. Մաքսային մարմնի և լիազորված տնտեսական օպերատորի միջև փոխգործակցության կազմակերպման նպատակներով կնքվում է համաձայնագիր (հուշագիր կամ այլ փաստաթուղթ), եթե դա սահմանված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 2. Լիազորված տնտեսական օպերատորը մաքսային մարմնի հետ ընդհանուր փոխգործակցության համար պատասխանատու անձին կարող է սահմանել ղեկավարների և նրա աշխատակազմում գտնվող այն անձանց կազմից, որոնք պատասխանատու են հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառմամբ մաքսային գործառնություններ կատարելու համար. 3. Մաքսային մարմինները հատուկ պարզեցված ընթացակարգերը կիրառելիս լիազորված տնտեսական օպերատորների հետ փոխգործակցության համակարգման նպատակներով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, կարող են սահմանել պաշտոնատար անձանց, որոնք պատասխանատու են այդպիսի փոխգործակցության կազմակերպման համար. 4. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորի փոխգործակցության կարգը: |