FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  63

Ժամանակավոր պաշտպանության դադարեցումը.
1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի ծագման երկրի իրավիճակի կարգավորման հիմնավոր նախադրյալների առկայության կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների առաջացման դեպքում Կառավարությունը Արտաքին գործերի հարցերով և Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինների համատեղ առաջարկով կարող է տվյալ խմբի նկատմամբ դադարեցնել ժամանակավոր պաշտպանությունը.
2. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստացած խմբի նկատմամբ ժամանակավոր պաշտպանության դադարեցման դեպքում այդ խմբի անդամներն այլևս չեն օգտվում ժամանակավոր պաշտպանված անձանց համար սահմանված իրավունքներից: Ժամանակավոր պաշտպանությունից զրկված անձինք իրավունք ունեն ներկայացնելու ապաստանի անհատական դիմում, որ կքննարկվի սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով.
3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած խմբի անդամների` փախստականի ճանաչման և ապաստանի իրավունքի դադարեցումը, ինչպես նաև չեղյալ հայտարարելը իրականացվում են սույն օրենքով սահմանված` անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար նախատեսված ընթացակարգերով: