Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 152 Վարչապետին անվստահություն հայտնելու կարգը. 1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո. 2. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել. 3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու. 4. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը. 5. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում. 6. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով՝ 1) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը և նոր վարչապետի թեկնածուին. 2) մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս վարչապետը. 3) մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս նոր վարչապետի թեկնածուն. 4) ելույթից հետո հիմնական զեկուցողին, վարչապետին և նոր վարչապետի թեկնածուին կարող են տրվել հարցեր. 5) մտքերի փոխանակություն. 6) մինչև 15 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը. 7) վարչապետին և նոր վարչապետի թեկնածուին եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև երեսնական րոպե: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 152 7. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 8. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկման ընթացքում արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա հարցի քննարկումն ընդհատվում է, և վերսկսվում է արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում հարցի քննարկումը վերսկսելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում. 9. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ 1) ընդունվում է, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է. 2) չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, և նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո. 10. Ազգային ժողովի նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ: |