Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 80 Պահանջատիրոջ մասնակցությունը հարկադիր աճուրդին. 1. Պահանջատերն իրավունք ունի ընդհանուր հիմունքներով մասնակցելու հարկադիր աճուրդին՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով. 2. Հարկադիր աճուրդում հաղթելու դեպքում պահանջատերն իրավունք ունի լոտի գնման գինն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտապանի նկատմամբ իր դրամական պահանջի (դրա մասի) հաշվանցով, եթե՝ 1) դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջն առաջինն է կամ միակը, կամ 2) իր վճարած նախավճարը և գնման գնի` դրամով վճարված մասը բավարար են դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջից ավելի առաջնահերթ պահանջների ամբողջական կատարման համար. 3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները կարող են օգտվել սույն հոդվածով նախատեսված իրավունքներից, եթե ունեն նման լիազորություն: Հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Կառավարությունը: |