Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հնավայրԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ. Պատմամշակութային հնավայրերը հուշարձանների այն համակառույցները, համալիրներն ու հուշարձանախմբերն են` իրենց շրջակա բնապատմական միջավայրով, որոնք պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք են ներկայացնում: Պատմամշակութային հնավայրն ստեղծվում է հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների, բնական և պատմականորեն ձևավորված արհեստական լանդշաֆտի, պատմամշակութային համալիրի և դրա պատմական միջավայրի պահպանության նպատակով: Պատմամշակութային հնավայր ստեղծելու առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները: Պատմամշակութային հնավայրի տարածքի հողօգտագործումը կարող է թույլատրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |