Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 25 Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը և բողոքարկումը. 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված կարգավորումները. 2. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ տուգանք կիրառելու մասին որոշման (այսուհետ՝ հանրային իրավական դրամական պահանջ), ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը. 3. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի որոշումը, բացի հանրային իրավական դրամական պահանջից, ներառում է նաև այլ կարգավորումներ, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունը կիրառվում է միայն հանրային իրավական դրամական պահանջի մասով: |