FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  415

Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը.
1. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
    1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս կամ 2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: