FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  114

Քրեական և վարչական պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածում նշված գործարքները կատարելու համար, ինչպես նաև՝
    1) ջրային համակարգերն ինքնակամ զբաղեցնելու կամ ջուրն ինքնակամ և ոչ նպատակային օգտագործելու,
    2) առանց նախապես ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելու կամ լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին իրականացնելու,
    3) օրենսդրությամբ սահմանված չափաքանակներից ավելի ջրերն աղտոտելու,
    4) առանց ջրերի աղտոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող (նվազեցնող) կառուցվածքների կոմունալ և այլ օբյեկտներ օգտագործման հանձնելու,
    5) ջրերի պետական հաշվառում չկատարելու,
    6) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու,
    7) ջրերի աղտոտում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ առաջացնող՝ ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելու,
    8) ջրերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու,
    9) ջրային համակարգերը վնասելու և դրանց օգտագործման կանոնները խախտելու,
    10) ռեկրեացիայի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու համար՝ մեղավոր անձինք կրում են քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել նաև սույն օրենսգրքի այլ պահանջները խախտելու համար։