Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները. 1. Կառավարության որոշմամբ սահմանված այն ազատ տնտեսական գոտում, որի սահմանագիծը մասնակի կամ ամբողջությամբ համընկնում է ԵԱՏՄ մաքսային սահմանի հատվածների հետ, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատկություններով. 2. Կառավարության որոշմամբ սահմանվում են այն դեպքերը, երբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ թույլատրվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման կարգը սահմանում է Կառավարությունը. 4. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և սույն օրենքի 6-րդ հոդվածը չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտում. 5. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի իմաստով՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետ չի առաջանում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ, եթե այդ ապրանքների կորուստը տեղի է ունեցել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտու տարածքում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: |