FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  141

Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը և տեսակները.
1. Վարույթի մասնակցի կամ այլ անձի կողմից իր իրավունքները չարաշահելու կամ իր պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում վարույթն իրականացնող մարմինն իրավասու է այդ անձանց նկատմամբ կիրառելու դատավարական սանկցիա.
2. Դատավարական սանկցիաներն են՝
    1) նկատողությունը.
    2) իրավունքի իրականացման սահմանափակումը.
    3) դատական նիստի դահլիճից հեռացնելը.
    4) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը.
    5) դատական տուգանքը.
    6) վարույթից հեռացնելը.
3. Իրավունքները չարաշահելու դեպքում կարող է կիրառվել միայն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիան.
4. Դատավարական սանկցիայի կիրառումը պետք է նպատակ հետապնդի ապահովել վարույթի բնականոն ընթացքը: Անձի նկատմամբ կիրառված սանկցիան պետք է համաչափ լինի նրա վարքագծի բնույթին և հետևանքներին.
5. Դատավարական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար: