FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  369

Վերաքննության կարգով դատաքննությունը.
1. Դատարանի որոշմամբ վերաքննության կարգով դատաքննությանը կարող է պարտադիր համարվել բողոքը ներկայացրած անձի, վարույթի մյուս մասնակիցների, այդ թվում` դատախազի մասնակցությունը: 2․ Զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքը ներկայացրած անձի բացատրությունները, իսկ դատարանի կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում` նաև դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի բացատրությունները.
3. Ապացույցների հետազոտման անհրաժեշտության դեպքում այն կատարվում է դատաքննություն նշանակելու մասին որոշմամբ դատարանի սահմանած ծավալով: Կողմի միջնորդությամբ դատարանը կարող է ընդլայնել այդ ծավալը` հետազոտելով նաև այլ ապացույցներ, այդ թվում` նոր.
4. Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո, իսկ եթե ապացույցների հետազոտում չի կատարվել, ապա կողմերի բացատրությունները լսելուց հետո դատարանը կողմերին հարցնում է, թե արդյոք նրանք միջնորդում են լրացնել հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, և այդ միջնորդությունները լուծելուց հետո անցնում է եզրափակիչ ելույթներին.
5. Եզրափակիչ ելույթների հերթականությունը որոշում է դատարանը: Եզրափակիչ ելույթներով դատալսումներին կողմերի մասնակցությունը պարտադիր չէ.
6. Եզրափակիչ ելույթներով դատալսումներն ավարտելուց հետո դատարանը հեռանում է եզրափակիչ դատական ակտ կայացնելու: