FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  48

Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման դիմումի մերժման հիմքերը.
1. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝
    1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
    2) հաշվարկված ապահովագրավճարները (ապահովագրական սակագները) և պահուստները բավարար չեն օտարերկրյա Ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման համար.
    3) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
    4) օտարերկրյա Ընկերությունը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական գործունեության իրականացման համար սահմանված պահանջները.
    5) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կանոնադրությունը հակասում է օրենքին.
    6) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կանոնադրության կամ գործունեության կանոնակարգերի դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի բնականոն գործունեությունը կամ ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.
    7) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն.
    8) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` օտարերկրյա Ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  48

10) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա Ընկերության նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական դիրքը, հեղինակությունը կամ փորձառությունը կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի բնականոն ապահովագրական գործունեության իրականացմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.
    11) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով Ընկերության հիմնական գործունեության երկրի ապահովագրական հատվածի վերահսկողության համար պատասխանատու մարմինը, պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան, վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված Ընկերությունների գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգելու կամ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ստեղծվելիք մասնաճյուղի նկատմամբ.
    12) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղ ստեղծելու դեպքում Ընկերությունը չի ապացուցում մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ.
2. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա Ընկերության ներկայացուցչության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝
    1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
    2) օտարերկրյա Ընկերության ներկայացուցչության կանոնադրությունը հակասում է օրենքին.
    3) Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչություն ստեղծելու դեպքում Ընկերությունը չի ապացուցում ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով ծրագրավորում է օժանդակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությանը: