FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1035

Համատեղ գործունեության պայմանագրի դադարելը.
1. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարում է որպես հետևանք`
    1) մասնակիցներից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու, եթե համատեղ գործունեության պայմանագրով կամ դրա մասնակիցների հետագա համաձայնությամբ նախատեսված չէ պահպանել պայմանագիրը մնացած մասնակիցների հարաբերություններում.
    2) մասնակիցներից որևէ մեկին սնանկ ճանաչելու, սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ.
    3) մասնակցի մահվան կամ համատեղ գործունեության պայմանագրին մասնակցող իրավաբանական անձի լուծարվելու կամ վերակազմակերպվելու, եթե պայմանագրով կամ մասնագետների հետագա համաձայնությամբ նախատեսված չէ պահպանել պայմանագիրը մնացած մասնակիցների հարաբերություններում կամ մահացած մասնակցին (վերակազմակերպված իրավաբանական անձին) փոխարինել նրա ժառանգներով (իրավահաջորդներով).
    4) համատեղ գործունեության անժամկետ պայմանագրում հետագա մասնակցությունից մասնակիցներից որևէ մեկի հրաժարվելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ.
    5) մասնակիցներից մեկի պահանջով նրա և մնացած մասնակիցների միջև հարաբերություններում ժամկետով կնքված համատեղ գործունեության պայմանագիրը լուծելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ.
    6) համատեղ գործունեության պայմանագրի ժամկետը լրանալու.
    7) մասնակցի պարտատիրոջ պահանջով նրա բաժինն առանձնացնելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ.
2. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու դեպքում մասնակիցների ընդհանուր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը փոխանցված գույքն անվճար վերադարձվում է այն տրամադրած մասնակիցներին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ.
3. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու պահից հետո նրա մասնակիցները համապարտ պատասխանատվություն են կրում երրորդ անձանց հանդեպ չկատարված ընդհանուր պարտավորությունների համար.
4. Մասնակիցների ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը բաժանվում, իսկ նրանց մոտ ծագած պահանջի ընդհանուր իրավունքները բաշխվում են սույն օրենսգրքի 197 հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1035

5. Ընդհանուր սեփականության մեջ անհատապես որոշված գույք ներդրած մասնակիցը համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու դեպքում իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու այդ գույքը` մնացած մասնակիցների և պարտատերերի շահերը պահպանելու պայմանով: