Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 16 Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը. 1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է իրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն սույն հոդվածով նախատեսված կարգով և դեպքերում: Հաշվետվություն տրամադրող անձը կարող է հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) ինքնությունը ստուգել գործարար հարաբերություն հաստատելուց հետո ողջամիտ, բայց ոչ ավելի, քան յոթնօրյա ժամկետում, եթե ռիսկն արդյունավետորեն կառավարվում է, և դա անհրաժեշտ է հաճախորդի բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով. 2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնի, երբ՝ 1) հաստատվում է գործարար հարաբերություն. 2) կատարվում է միանգամյա գործարք (փոխկապակցված միանգամյա գործարքներ), այդ թվում` ներպետական կամ միջազգային դրամական կամ կրիպտոակտիվի փոխանցում, որի գումարը հավասար է կամ գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ օրենսդրությամբ. 3) կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող` նախկինում ձեռք բերված տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) հավաստիության կամ ամբողջականության վերաբերյալ. 4) կասկածներ են առաջանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ. 3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձինք սույն հոդվածով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացնում են 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործարքների առնչությամբ. 4. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդին նույնականացնում և նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա: Ընդ որում՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 16 1) ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար անձը հաստատող փաստաթղթի կամ բացառապես լուսանկարով` պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ: Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի նաև հաճախորդի բնակության վայրը. 2) իրավաբանական անձի համար պետական գրանցման փաստաթղթի կամ պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը (եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից), կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն), գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի) անունը, ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ. 3) պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի համար ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ պաշտոնական անվանումը և երկիրը. 5. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի, թե արդյոք հաճախորդը հանդես է գալիս իր կամ այլ անձի անունից կամ օգտին: Հաշվետվություն տրամադրող անձը պետք է՝ 1) սույն հոդվածի 1-4-րդ և 8-րդ մասերին համապատասխան, նույնականացնի լիազորված անձին (առկայության դեպքում), ստուգի նրա ինքնությունը և հաճախորդի անունից հանդես գալու նրա լիազորությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 16 2) նույնականացնի իրական շահառուին և ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունն ստուգելու նպատակով՝ արժանահավատ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, ընդ որում Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կարգով. 5.1. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունն ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի ձեռնարկած քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում. 6. Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է լիարժեք տեղեկատվություն ունենա այդ իրավաբանական անձի մասնակիցների և կառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ: 7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հասկանա հաճախորդի գործարար բնութագիրը, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ձեռք բերի տեղեկություններ գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի մասին. 7.1. Տրաստի կառավարիչ հանդիսացող կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող հաճախորդը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը. 8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացնելիս հաշվետվություն տրամադրող անձի համար կարող են հիմք ծառայել այլ ֆինանսական հաստատության կամ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները հետևյալ պայմանների բավարարման դեպքում՝ 1) հաշվետվություն տրամադրող անձը պետք է վերջնական պատասխանատվություն կրի հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 16 2) հաշվետվություն տրամադրող անձը պետք է այլ ֆինանսական հաստատությունից կամ ոչ ֆինանսական հաստատությունից կամ անձից անմիջապես ստանա սույն հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված տեղեկությունները. 3) հաշվետվություն տրամադրող անձը պետք է բավարար միջոցներ ձեռնարկի հավաստիանալու, որ այլ ֆինանսական հաստատությունը կամ ոչ ֆինանսական հաստատությունը կամ անձը՝ ա. իրավասու է և կարող է ըստ պահանջի անմիջապես տրամադրել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ներառյալ՝ փաստաթղթերի պատճենները, բ. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից ենթակա է պատշաճ կարգավորման ու վերահսկողության, ինչպես նաև ունի սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և տեղեկությունների պահպանման արդյունավետ ընթացակարգեր, գ. չի գտնվում կամ բնակվում չհամապատասխանող երկրում կամ տարածքում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից չէ. 9. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է չիրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն, բացառությամբ նույնականացման և ինքնության ստուգման, եթե առկա են կասկածներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ, և հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելը կհանգեցնի հաճախորդին իր կասկածների բացահայտմանը։ Այս դեպքում հաշվետվություն տրամադրող անձը սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն է տրամադրում լիազոր մարմնին։ |