Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 15 Ֆիլմարտադրությունը. 1. Հայաստանի Հանրապետության հանրային տարածքներում ֆիլմարտադրությունն իրականացվում է հասարակական կարգի պահպանման, անվտանգության, անխափան երթևեկության և ազատ տեղաշարժի ապահովման, այլոց առողջության և իրավունքների պաշտպանության, ընդհանուր պատասխանատվության և դժբախտ պատահարներից ապահովագրության, պետական կամ հանրային գույքի օգտագործման և բնության պահպանության հետ կապված օրենքով սահմանված պահանջներին համապատասխան. 2. Ֆիլմարտադրողը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնությունների, ինչպես նաև ֆիլմարտադրության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառնությունների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է պատվիրակել ֆիլմ հանձնակատարին։ |