Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 20 Օդանավի ազգային պատկանելությունը, գրանցման վկայականը. 1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն: Կոմիտեն տալիս է օդանավի ազգային պատկանելության և գրանցման վկայական (գրանցման սերտիֆիկատ). 2. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն այնքան ժամանակ, որքան գրառումը վավերական է: Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում գրանցված օդանավերին կոմիտեի կողմից տրվում է գրանցման ժամանակավոր վկայական (գրանցման ժամանակավոր սերտիֆիկատ), որը հանդիսանում է օդանավի գրանցման վկայական և վավերական է դրանում սահմանված ժամանակահատվածում. 3. Օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի փոխվելու մասին տեղեկության գրանցումից հետո տրվում է գրանցման նոր սերտիֆիկատ: Օդանավի նախկին սերտիֆիկատը ենթակա է վերադարձման կոմիտե. 4. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից օդանավի հանվելու դեպքում գրանցման սերտիֆիկատը ենթակա է վերադարձման կոմիտե. 5. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն նպատակներով շահագործվող օդանավը պետք է ունենա գրանցման սերտիֆիկատ կամ գրանցման ժամանակավոր սերտիֆիկատ. 6. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավը պետք է ունենա գրանցման երկրի կողմից տրված համապատասխան սերտիֆիկատ: |