Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 111 Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի թերությունների մասին ծանուցումը և կատարված փոփոխությունների մասին տեղեկացումը. 1. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված սույն օրենքով նախատեսված միջնորդագրին կից չեն ներկայացվել սույն օրենքով և (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող բոլոր փաստաթղթերը և (կամ) դրանցում առկա են թերություններ, ապա Կենտրոնական բանկը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել միջնորդագիր ներկայացրած անձին: Սույն մասով սահմանված կարգով ծանուցված անձը պարտավոր է տասը օրացուցային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) վերացնել դրանցում առկա թերությունները: Այդ դեպքում միջնորդագիրը ներկայացված է համարվում բոլոր պատշաճ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրվելու պահից. 2. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված` սույն օրենքով նախատեսված միջնորդագրի քննության ընթացքում ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա միջնորդագիր ներկայացրած անձը պարտավոր է ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև Կենտրոնական բանկի կողմից ներկայացված միջնորդագրի բավարարման կամ մերժման մասին որոշման ընդունումը, այդ փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով նաև փոփոխված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը: Այդ դեպքում միջնորդագիրը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրվելու պահից: |