FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Տեղեկատվական բազայի ձևավորումը և վարումը.
1. Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է`
    1) գործատուներից.
    2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանցից.
    3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողից.
    4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական կառավարման մարմիններից.
2. Գործատուները և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձինք սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով` գրանցման հայտերի և անձնավորված (պարզեցված) հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ: Լիազոր մարմինը գործատուներին և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանց ապահովում է հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին: «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողը, պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են էլեկտրոնային տարբերակով.
3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով.
4. Գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկը ձևավորելու և լիազոր մարմին ներկայացնելու կարգը, պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ անձնավորված հաշվարկների, գրանցման հայտի ներքին և արտաքին ձևը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը: