Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 9 Բանկային գաղտնիքի տրամադրումը. 1. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը` միայն սույն օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով և պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է. 2. Այն անձինք կամ կազմակերպությունները, բացառությամբ բանկերի, որոնց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն այդ տեղեկությունները տրամադրել: Կենտրոնական բանկը իրավունք չունի պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին կամ որևէ այլ անձի տրամադրել բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի հաճախորդների վերաբերյալ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները: |