FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  110

Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը և դրա իրավական հետևանքները.
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե՝
    1) օպերատորը լիցենզիա ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ չի իրականացնում շուկայի կազմակերպման գործունեություն.
    2) ի հայտ են եկել սույն օրենքի 106-րդ հոդվածով սահմանված հիմքերը.
    3) օպերատորը լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
    4) օպերատորը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
    5) օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև շուկայի կանոնների պահանջների պարբերական (երկու և ավելի) կամ էական խախտումներ.
    6) օպերատորը չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները սահմանված ժամկետում կամ չափով.
    7) խախտվել են սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի սահմանաչափերը՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է օպերատորին հանձնարարել որոշակի ժամկետում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը.
3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել օպերատորի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել օպերատորի լիցենզիայի գործողության կամավոր դադարեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած չճանաչել, եթե՝
    1) լիցենզիայի գործողության դադարեցումը կզրկի արժեթղթերի շուկան կենսական նշանակության միակ ծառայությունից.
    2) լիցենզիայի գործողության դադարեցմամբ կարող են առաջանալ շուկայի ծավալուն ցնցում, ճգնաժամ, շուկայի կանոնավոր գործունեության նշանակալից խափանումներ կամ դրա իրական սպառնալիք.
5. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, որոշում է կայացնում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  110

6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ.
7. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օպերատորը զրկվում է շուկայի կազմակերպման իրավունքից և ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով.
8. Սույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.
9. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է օպերատորին: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: