Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 6.1 Վարչապետի պետական պահպանությունը. 1. Վարչապետին նրա նշանակվելուց հետո տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների լրիվ ծավալով. 2. Պետական պահպանություն տրամադրվում է նաև վարչապետի՝ 1) Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին՝ իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու պահից. 2) Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասին համապատասխան` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին՝ վարչապետ ընտրելու որոշումն ընդունվելու պահից. 3. Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին. 4. Պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ՝ հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը: Պաշտոնաթող վարչապետների՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին: |