Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 24 Միության հիմնադրումը. Հիմնական ջրատարի կամ նույն ջրավազանի ոռոգման տարածքում գտնվող բոլոր Ընկերություններն իրավունք ունեն դառնալ Միության անդամ: Միությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով, եթե նախաձեռնող Ընկերությունների կողմից սպասարկվող տարածքի չափը գերազանցում է ապագա Միության սպասարկման տարածքի երկու երրորդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և հիմնադիր փաստաթղթով սահմանված կարգով: Միությունը հիմնադրելու նպատակով Ընկերություններն ստեղծում են հիմնադիր վարչական խորհուրդ, որի նիստին մասնակցելու համար յուրաքանչյուր Ընկերություն լիազորում է երկու ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով: Հիմնադիր վարչական խորհուրդն առաջին նիստում ընտրում է հիմնադիր վարչական խորհրդի նախագահ և կազմում է աշխատանքային կանոնակարգ: Հիմնադիր վարչական խորհուրդը կազմում է Միության կանոնադրության նախագիծը, ինչպես նաև կանոնադրության անբաժանելի մասը կազմող հավելվածները` Միության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, սպասարկման տարածքի չափերի և տեղադրության նկարագրությունը: Հիմնադիր վարչական խորհուրդը Միության կանոնադրության նախագիծը` հավելվածներով, ներկայացնում է Կանոնակարգող խորհուրդ սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր` եզրակացություն ստանալու նպատակով: Միության պետական գրանցման համար անհրաժեշտ է Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը: |