Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 55 Միանվագ վճարը. 1. Սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դիմում ներկայացվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման հաշվին կատարում է միանվագ վճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնելու տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով: |