FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 10

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացման և դադարման առանձնահատկությունները, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը՝ ապրանքները նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բաց թողնելու դեպքում.
1. Նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բացթողման համար հայտագրված՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ այդ ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը նախքան ապրանքների հայտարարագիրը ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացրած անձի համար առաջանում է ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից.
2. Նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բացթողման համար հայտագրված՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի համար՝ հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը, եթե այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը վրա են հասել մինչև այդ ապրանքները բաց թողնելը.
    2) ապրանքների բացթողումը մերժելը մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելը.
    3) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ապրանքները բռնագրավելը կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը.
    4) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

5) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել.
3. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների առնչությամբ, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացրած անձի համար՝ հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթղթի ուղարկում կամ մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված համապատասխան նշումների կատարում, եթե ապրանքների նկատմամբ կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ, որոնք չեն զուգակցվում այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ.
    2) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 12-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով, եթե սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթղթի ուղարկում կամ մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված համապատասխան նշումների կատարում.
    3) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքները բռնագրավելը կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

4. Եթե «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը և որոնց վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ուղարկվել է էլեկտրոնային փաստաթուղթ կամ կատարվել են սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված համապատասխան նշումները, կիրառվել են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ զուգակցված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ, ապա նման ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը նախքան ապրանքների հայտարարագիրը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի համար դադարում է սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

5. Եթե «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը և որոնց վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ուղարկվել է էլեկտրոնային փաստաթուղթ կամ կատարվել են սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված համապատասխան նշումները, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերը վճարվել են ներմուծման մաքսատուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանվածից ավելի ցածր դրույքաչափերով, ապա ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարմամբ և (կամ) սույն հոդվածի 12-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձմամբ չի դադարում ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների միջև եղած տարբերության չափով, կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանված այլ չափով: Ներմուծման մաքսատուրքերը վճարելու այդ պարտավորությունը նախքան ապրանքների հայտարարագիրը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի համար դադարում է սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
6. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների առնչությամբ, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի համար դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

1) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) սույն հոդվածի 13-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանք բռնագանձելը և մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթ ուղարկելը կամ մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված համապատասխան նշումներ կատարելը.
    2) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ապրանքները բռնագրավելը կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը.
7. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, և որոնց համար ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց հայտարարատու է հանդես գալիս լիազորված տնտեսական օպերատորը՝ սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման) նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, եթե սույն Օրենսգրքին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման այլ ժամկետ սահմանված չէ.
8. Եթե «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագրի ներկայացումը և որոնց վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ուղարկվել է էլեկտրոնային փաստաթուղթ կամ կատարվել են սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված համապատասխան նշումները, կիրառվել են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ զուգակցված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններ, ապա այդ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 11-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում և ժամկետներում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

9. Եթե «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը և որոնց վերաբերյալ մաքսային մարմնի կողմից ուղարկվել է էլեկտրոնային փաստաթուղթ կամ կատարվել են սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետում նշված համապատասխան նշումները, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերը վճարվել են ներմուծման մաքսատուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափերով, ապա ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 13-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում և ժամկետներում.
10. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը և որոնց համար ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ, իսկ այն ապրանքների համար, որոնց հայտարարատու է հանդես եկել լիազորված տնտեսական օպերատորը՝ սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետից ոչ ուշ, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման) մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

11. Եթե «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապրանքների հայտարարագիրը չի ներկայացվել մինչև սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետում նշված ժամկետի լրանալը, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց հայտարարատու է հանդես եկել լիազորված տնտեսական օպերատորը՝ մինչև սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետի լրանալը, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 16-րդ կետում նշված ժամկետի վերջին օրը, իսկ այն ապրանքների առնչությամբ, որոնց հայտարարատու է հանդես գալիս լիազորված տնտեսական օպերատորը՝ սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետի վերջին օրը.
12. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝
    1) սույն հոդվածի 7-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ՝ ապրանքների հայտարարագրում սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով՝ հաշվի առնելով սակագնային առանձնաշնորհումները և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

2) սույն հոդվածի 8-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ՝ ապրանքների հայտարարագրում սակագնային առանձնաշնորհումները հաշվի առնելով սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ կապված չվճարված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով, իսկ եթե այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ մինչև դրանց բացթողման օրվանից 5 տարին լրանալը կամ մինչև ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների գործողության սահմանված այլ ժամկետի լրանալը սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ դրանց վերանորոգման համար՝ նաև սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-6-րդ կետերին համապատասխան հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով.
    3) սույն հոդվածի 9-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների միջև եղած տարբերության չափով կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերով սահմանված այլ չափով.
13. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված առանձնահատկությունները.
14. Սույն հոդվածի 11-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման բազան որոշվում է ապրանքների բացթողման մասին դիմումում և այդ դիմումի հետ համատեղ ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունների հիման վրա:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

Եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա՝ մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հարկերի հաշվարկման համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի, ակցիզների (ակցիզային հարկ կամ ակցիզային տուրք) դրույքաչափերից ամենամեծը, որոնց նկատմամբ սահմանվել է ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի վեցերորդ պարբերությունը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են ելնելով ապրանքների՝ սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  137

15. Եթե սույն հոդվածի 11-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ հետագայում ներկայացվել է ապրանքների հայտարարագիր, ապա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարվում են՝ ապրանքների հայտարարագրում սույն Օրենսգրքին համապատասխան հաշվարկված գումարների չափով՝ ելնելով ապրանքների հայտարարագրում նշված տեղեկություններից: Ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձն (հաշվանցումն) իրականացվում է սույն Օրենսգրքի 76-րդ հոդվածին և 10-րդ գլխին համապատասխան: