Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 227 «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի բովանդակությունն ու կիրառումը. 1. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան նման ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից՝ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործվելու համար` առանց արտահանման մաքսատուրքեր վճարելու՝ պահպանելով այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները. 2. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից փաստացի արտահանված ապրանքները (սույն գլխում այսուհետ՝ ժամանակավոր արտահանված ապրանքներ) կորցնում են Միության ապրանքների կարգավիճակը. 3. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է Միության մաքսային տարածքից արտահանված՝ 1) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի նպատակով. 2) Միության՝ սույն Օրենսգրքի 303-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների դեպքում. 4. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգը չի կիրառվում հետևյալ ապրանքների նկատմամբ՝ 1) սննդամթերք, խմիչքներ՝ ներառյալ ոգելից խմիչքները, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, հումք, կիսաֆաբրիկատներ, ծախսվելիք նյութեր և նմուշներ՝ բացառությամբ Միության մաքսային տարածքից դրանց արտահանման դեպքերի՝ եզակի օրինակներով, գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ որպես ցուցահանդեսային ցուցադրանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ. 2) թափոններ՝ ներառյալ արտադրական թափոնները. 5. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ժամանակավոր արտահանված այն ապրանքների կատեգորիաները, որոնց նկատմամբ թույլատրվում է դրանց փոխարինումն օտարերկրյա ապրանքներով, ինչպես նաև այդպիսի փոխարինման դեպքերը. 6. «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է խողովակաշարային տրանսպորտով փոխադրվող բնական գազի նկատմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում: |