FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  315

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման առանձնահատկություններն այն դեպքում, եթե ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմին չեն ներկայացվել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը.
1. Ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողությունը սույն Օրենսգրքի 326-րդ հոդվածով կամ 331-րդ հոդվածով նախատեսված ձևով իրականացնելու արդյունքներով մաքսային մարմինը հաշվարկում է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը՝ սույն հոդվածին համապատասխան, եթե մաքսային մարմին՝
    1) չի ներկայացվել և ոչ մեկը այն փաստաթղթերից, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) մաքսային հայտարարագրում՝ մաքսային հայտարարագրում հայտագրված՝ վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկություններն ստուգելու համար.
    2) ներկայացվել են այն փաստաթղթերը, որոնց մասին տեղեկությունները նշված են մաքսային մարմնի կողմից հարցված (պահանջված) մաքսային հայտարարագրում՝ մաքսային հայտարարագրում հայտագրված՝ վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի չափի վրա ազդող տեղեկություններն ստուգելու համար, սակայն այդ փաստաթղթերով չեն հաստատվում ստուգվող տեղեկությունները.
2. Վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման բազան սահմանվում է մաքսային մարմնի ունեցած տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա՝ մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հարկերի հաշվարկման համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի, ակցիզների (ակցիզային հարկ կամ ակցիզային վճար) դրույքաչափերից ամենամեծը, որոնց նկատմամբ սահմանվել է ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  315

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ապրանքների ծագումից՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 314-րդ հոդվածի դրույթները: Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել ապրանքների ծագումը՝ ապրանքների ծագման մասին փաստաթղթերի բացակայության պատճառով, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար (եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով) կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար (եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով): Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան: