Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 Շահումով խաղի և ինտերնետ շահումով խաղի գործունեության առանձնահատկությունները. 1․ Պատահական թվերի գեներատորների կիրառմամբ շահումը որոշող խաղային արտադրանքի միջոցով շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում այդ խաղային արտադրանքներում շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի տվյալ խաղային արտադրանքի միջոցով այդ արտադրանքի ստանդարտով նախատեսված համապատասխան խաղային ցիկլի ընթացքում կազմակերպչի ստացած դրամական միջոցների 90 տոկոսը, որը ենթակա է հավաստման տվյալ խաղային արտադրանքի՝ սույն օրենքով նախատեսված համապատասխանության սերտիֆիկատով. 2. Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա են՝ 1) լիցենզիայի համարը. 2) սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված՝ խաղերին մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը. 3) շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը. 4) խաղադրույքների (մասնակցության վճարների) ընդունման կարգը. 3. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը: |