Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 62 Պահուստային ակտիվների ներդրումը. 1. Թողարկողը պարտավոր է պահուստային ակտիվները ներդնել միայն բարձր իրացվելիություն և հուսալիություն ունեցող ակտիվներում, այդ թվում՝ 1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում. 2) Հայաստանի Հանրապետության բանկերում` որպես բանկային ավանդ կամ բանկային հաշիվ. 3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվներում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բարձր իրացվեիություն և հուսալիություն ունեցող լրացուցիչ ակտիվների ցանկը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ակտիվների կամ դրանք թողարկողների կամ բանկերի նկատմամբ նվազագույն չափանիշներն ու պայմանները, թույլատրելի նվազագույն կամ առավելագույն ներդրումային սահմանաչափերը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով. 3. Պահուստային ակտիվների ներդրումից առաջացած օգուտը (շահույթը) կամ վնասը (կորուստը) կրում է թողարկողը։ |