FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  341

5. Ստուգման (բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման) ընթացքի կասեցման մասին տեղեկացվում է հարկ վճարողին՝ ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը մինչև հրամանում նշված կասեցման օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի կամ ստուգման երկարաձգված ժամկետի ավարտին նախորդող աշխատանքային օրը ներառյալ: Ստուգման ընթացքի կասեցման ժամկետի երկարաձգման մասին տեղեկացվում է հարկ վճարողին՝ ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան ստուգման կասեցման վերջին աշխատանքային օրը ներառյալ: Կասեցված ստուգումը վերսկսելու մասին տեղեկացվում է հարկ վճարողին՝ ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան ստուգման վերսկսմանը նախորդող աշխատանքային օրը ներառյալ: Ստուգման ընթացքը կասեցնող հրամանում պարտադիր նշվում են ստուգման ընթացքի կասեցման` սույն հոդվածով սահմանված համապատասխան հիմքերը.
6. Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը (որը չի ներառում ստուգման ընթացքի կասեցման ժամանակահատվածը) չի կարող գերազանցել 25 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ համալիր հարկային ստուգումների դեպքում՝ ստուգվող ժամանակաշրջանի որևէ հարկային տարվա արդյունքով երեք միլիարդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած հարկ վճարողների մոտ` 90 անընդմեջ աշխատանքային օրը: Տրանսֆերային գնագոյացման ստուգման փաստացի ժամկետը չի կարող գերազանցել 180 անընդմեջ աշխատանքային օրը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  341

7. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու հրամանը տալիս է հանձնարարագիր տվող պաշտոնատար անձը: Հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով և ուժի մեջ է մտնում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից.
8. Ստուգման ընթացքի կասեցման համար սույն հոդվածով սահմանված վերջնաժամկետները լրանալու օրվան հաջորդող օրվանից ստուգումը համարվում է վերսկսված:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  341

Հարկային ստուգումների ժամկետները.
1. Հարկ վճարողի մոտ յուրաքանչյուր հարկային ստուգման ժամկետը ստուգման հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ ոչ ավելի, քան 90 անընդմեջ աշխատանքային օր: Ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, ինչի մասին հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը) համապատասխան գրառում է կատարում էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ստուգման հանձնարարագրի կնքված տարբերակի վրա: Թեմատիկ հարկային ստուգումների անցկացման ժամանակ (այդ թվում` հանձնարարագրին ծանոթանալուց և ստանալուց հրաժարվելու դեպքում) ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրը, բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգման հարցերի համար սահմանված առանձնահատկությունները:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  341

2. Հարկային ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասը անընդմեջ աշխատանքային օրով, իսկ համալիր հարկային ստուգումների դեպքում՝ ստուգվող ժամանակաշրջանի որևէ հարկային տարվա արդյունքով երեք միլիարդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած հարկ վճարողի մոտ՝ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օրով: Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում հարկային ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 90 անընդմեջ աշխատանքային օրով: Ստուգման ժամկետի երկարաձգման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին` ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը՝ ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի կամ հրամանով ստուգման երկարաձգված ժամկետի ավարտի օրը ներառյալ, բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգման հարցերի համար սահմանված առանձնահատկությունները.
3. Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կարող է կասեցվել մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի.
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետներից բացառություն են կազմում՝
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  341

1) օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանը ստանալու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով.
    2) քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալը, բայց ոչ ուշ, քան հարցման պատասխանն ստանալու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ.
    3) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև դրանք վերադարձնելը, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերադարձնելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ.
    4) բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին կատարված հարցման դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև բանկային հաշվի քաղվածքն ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) ստանալու օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով: