Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 79 Հարկադիր աճուրդի ընթացքը. 1․ Յուրաքանչյուր լոտի հարկադիր աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելուց հետո՝ տասներորդ օրացուցային օրվան, իսկ շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքի դեպքում՝ չորրորդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: 2․ Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: 3․ Հարկադիր աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: 4․ Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը. 1) լոտի մեկնարկային գինը մինչև 100.000 դրամ լինելու դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ. 2) լոտի մեկնարկային գինը 100.001-500.000 դրամ լինելու դեպքում` 1.000 դրամ. 3) լոտի մեկնարկային գինը 500.001-1.000.000 դրամ լինելու դեպքում` 10.000 դրամ. 4) լոտի մեկնարկային գինը 1.000.001-10.000.000 դրամ լինելու դեպքում` 50.000 դրամ. 5) լոտի մեկնարկային գինը 10.000.000-ից ավելի լինելու դեպքում` 100.000 դրամ: 5․ Հարկադիր աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Աճուրդի արդյունքների մասին կազմվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով արձանագրություն, որը ստորագրում է հարկադիր կատարողը։ Արձանագրությունը հրապարակվում է կայքում և ուղարկվում է աճուրդի մասնակիցներին՝ համակարգում գրանցվելիս նրանց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով։ Արձանագրության՝ կայքում հրապարակվող և աճուրդի չհաղթած մասնակիցներին ուղարկվող տարբերակում աճուրդի հաղթող մասնակցի տվյալները, բացառությամբ անվան (անվանման), ապանձնավորվում են։ 6․ Հարկադիր աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 79 7․ Հարկադիր աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ վճարվածը կամ դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է աճուրդի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում: 8․ Հարկադիր աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը վճարելու դեպքում հաշվանցում է նաև նախօրոք որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` Ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող ապացույց: Հաղթողի կողմից գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Ծառայությունը ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմնին, որի կարգը սահմանում է արդարադատության նախարարը: 9․ Հարկադիր աճուրդի հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին փաստացի մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: 10․ Հարկադիր աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եթե, ելնելով գույքի շրջանառության սահմանափակումներից, այն չի կարող օտարվել տվյալ անձին։ 11․ Եթե առուվաճառքի պայմանագիր չի կնքվում սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետում հաղթողի կողմից այն չստորագրվելու, եկամտային հարկը վճարելու մասին ապացույց չներկայացվելու կամ սույն հոդվածի 10-րդ մասում նշված հիմքով, ապա գնման գինը վերադարձվում է հաղթողին, իսկ նախավճարը չի վերադարձվում: Գնման գինը և նախավճարը վերադարձվում են հաղթողին, եթե առուվաճառքի պայմանագիր չի կնքվել սույն օրենքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով կամ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ գույքի շրջանառության սահմանափակումը չի նշվել լոտի նկարագրությունում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 79 12․ Կատարողական վարույթը կասեցվելու հիմքով առուվաճառքի պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը և նախավճարը հաղթողին վերադարձվում են վերջինիս պահանջով՝ դիմումը ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որը հիմք է կատարողական վարույթը վերսկսելուց հետո հարկադիր աճուրդը չկայացած համարելու համար։ |