Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 174 Հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը. 1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ 2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով. 3. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ 2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: |