Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 416 Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը. 1. Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: |