Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 370 Եզրափակիչ դատական ակտ կայացնելը. 1. Բողոքը քննելու արդյունքով վերաքննիչ դատարանը կայացնում է եզրափակիչ դատական ակտ, որը՝ 1) հաստատում կամ լրացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը․ 2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին․ 3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը. 2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները. 3. Վերաքննիչ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) հիմնավոր է արդյոք վերաքննիչ բողոքը (վերաքննիչ բողոքներից յուրաքանչյուրը). 2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք. 3) պետք է արդյոք փոխել սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված որևէ հարցի առաջին ատյանի դատարանի տված պատասխանը. 4) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի. 5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով. 6) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա պետք է կայացվի նոր դատական ակտ, թե վարույթը պետք է փոխանցվի առաջին ատյանի համապատասխան դատարան. 7) եթե վարույթը ենթակա է փոխանցման առաջին ատյանի համապատասխան դատարան, ապա ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը: |