Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը. 1. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ 1) անձնական դիմումը. 2) օրենքով սահմանված կարգով և դեպքերում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը. 3) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 3-րդ և 5-րդ կամ 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը. 4) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը. 5) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները. 6) հաստիքների կրճատումը. 7) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը. 8) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը. 9) պետական ծառայության պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը. 10) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը. 11) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը. 12) ազատազրկման դատապարտվելը. 13) պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը. 14) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը. 15) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը. 16) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը. 17) սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը. 18) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը. 19) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը. 20) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը. 2. Պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ. 3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-20-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պետական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ. 5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում պետական ծառայողին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ: |