FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  537

Մատակարարման մի քանի պայմանագրերով միատեսակ պարտավորությունները մարելը.
1. Այն դեպքերում, երբ մատակարարը գնորդին նույնանուն ապրանքներ է մատակարարում միաժամանակ մի քանի պայմանագրերով, և մատակարարված ապրանքների քանակը բավարար չէ բոլոր պայմանագրերով մատակարարի պարտավորությունները մարելու համար, մատակարարված ապրանքները պետք է հաշվարկվեն մատակարարման ընթացքում կամ մատակարարումից անմիջապես հետո` մատակարարի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին.
2. Եթե գնորդը մատակարարին վճարել է մի քանի պայմանագրերով ստացած նույնանուն ապրանքների համար, և վճարված գումարը բավարար չէ բոլոր պայմանագրերով գնորդի պարտավորությունները մարելու համար, ապա վճարված գումարը պետք է հաշվարկվի գնորդի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին.
3. Եթե մատակարարը կամ գնորդը չի օգտվել սույն հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետերով իրեն վերապահված իրավունքներից, պարտավորության կատարումը հաշվարկվում է որպես այն պայմանագրով նախատեսված պարտավորության մարում, որի կատարման ժամկետը լրացել է ավելի վաղ: Եթե մի քանի պայմանագրերով պարտավորության կատարման ժամկետը լրացել է միաժամանակ, կատարումը հաշվարկվում է համամասնորեն` որպես բոլոր պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարում: