Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 16 Ֆիլմի տարածումը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա. 2. Վարձութային վկայական տրամադրվում է, եթե ֆիլմը բավարարում է հետևյալ պայմանները. 1) կատարված է ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշումը՝ Կառավարության սահմանած կարգով. 2) կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման՝ պետք է լինեն օտարալեզու. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը չի տարածվում՝ 1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի և օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա. 2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա. 3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա։ |