FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  72

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան և ժամկետներում.
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների վրա, որոնց նկատմամբ նախկինում ձեռք բերած իրավունքների գործողության ժամկետները նախկին օրենսդրությամբ լրացած էին, սակայն սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված գործողության ժամկետները դեռևս չեն լրացել.
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթները կիրառվում են նաև հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հանրությանը մատչելի են դարձվել, կատարվել, հրատարակվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին գործողություններից), և այդ երկիրը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության որևէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն է ընձեռվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, հրատարակված, պատրաստված, հանրությանը մատչելի դարձված, կատարված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին.
4. Սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` պահպանվող օբյեկտների՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրինական վերարտադրված օրինակները կարող են ազատ տարածվել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում.
5. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ավելի, քան 15 տարի առաջ պատրաստված տվյալների բազաների նկատմամբ: