FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը.
1. Սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո.
1.1. Որպես դիտորդ չեն կարող հանդես գալ ընտրական հանձնաժողովների անդամները, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուները, վստահված անձինք, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
2. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով։ Հավատարմագրման հայտը հաստատելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպությանը տրամադրում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ։ Հավատարմագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և սույն օրենսգրքի կանոնակարգումներին։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները կարող են հավատարմագրվել և դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ։ Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում և դիտորդների համատեղ ցանկ։ Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից կամ հիմնադրամներից որևէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե դիմումի մերժման արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ, ապա այդ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։ Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում: Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին.
3. Դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

4.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր: Եթե սույն մասում նշված դեպքում համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից որևէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը մի մասով ուժը կորցրած ճանաչվելու արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը համարվում է հավատարմագրված որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։ Սույն հոդվածի 1.1-ին մասում առկա հանգամանքները դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ գալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու և հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ծանուցվում են մեկ օրվա ընթացքում։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

5. Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության աջակցելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ.
6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե ընտրության երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն չի նշանակվել: Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում.
7. Այցելուներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա.
7.1. Միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

8. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ: Զանգվածային լրատվության միջոցները հավատարմագրման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ։ Հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցին տրամադրում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը կարող է փոփոխվել քվեարկության օրվանից մինչև 3 օր առաջ։ Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում զանգվածային լրատվության միջոցին՝ ներբեռնման և տպագրության համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը, եթե այն չի բավարարում սույն հոդվածի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից.
9. Դիտորդների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանց ներկայացման կարգը, դիտորդների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների վկայականների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  31

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին, կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև հավատարմագրման հայտը հաստատելը հավատարմագրման հայտում ներկայացված դիտորդների ցանկից հանում է այն անձանց վերաբերյալ տվյալները, որոնք հանդիսանում են ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում են թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի կարգավիճակով: Սույն կանոնը կիրառվում է նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումները քննարկելիս։