FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  112

Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը.
1. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող են կասեցվել նրա կողմից, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով.
2. Սույն օրենքով գրանցման, լիցենզիա տրամադրելու, նախնական համաձայնության, ինչպես նաև ցանկացած այլ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից միջնորդագիր ներկայացրած անձի միջնորդագիրը չմերժելու և սահմանված ժամկետը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կասեցնելու մասին որոշում չկայացնելու դեպքում համարվում է, որ Կենտրոնական բանկը կայացրել է դրական որոշում, և Կենտրոնական բանկը պարտավոր է իրականացնել այն գործողությունները, որոնք, համաձայն սույն օրենքի, նա պետք է իրականացներ, եթե սահմանված ժամկետներում ընդունած լիներ համապատասխան դրական որոշումը: Ընդ որում, այդ գործողությունների համար սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացնելու համար նախատեսված ժամկետի վերջին օրը լրանալու պահից: