FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  35.4

Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելը.
1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման դիմումը բավարարելու դեպքում մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որում նշվում են՝
    1) արբիտրաժային հաստատության անվանումը, վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
    2) արբիտրաժային վարույթի կողմերի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրանց բնակության (գտնվելու) վայրը.
    3) արբիտրաժային տրիբունալի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
    4) վարույթի մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) և գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն՝ դրա առկայության դեպքում, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման համարը, բացառությամբ եթե գործի քննության ընթացքում հնարավոր չի եղել ստանալ այդ տվյալները.
    5) արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման ենթակա մասը.
    6) արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
2. Արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրության հետ միասին ուղարկում է նաև արբիտրաժային տրիբունալի վճռի սկանավորված պատճենը.
3. Եթե արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմումը թողնվում է առանց քննության, ապա դա խոչընդոտ չէ արբիտրաժին կրկին դիմելու համար, եթե արբիտրաժին դիմելու հնարավորությունն սպառված չէ.
4. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: