FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  10

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին.
1. Բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան.
2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ.
3. Բանկի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել բանկի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 11, 12 և 16 հոդվածներում սահմանված կարգով: