Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Հիմնական աշխատավարձի բնականոն աճը. 1. Պետական ծառայության հավասար պաշտոնում պետական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը, եթե պետական ծառայողի հավասար պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը: 1.1. Դիվանագետի բնականոն աճի համար հաշվարկվում է նաև ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը. 2. Պետական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում պետական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի. 3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայության պաշտոն կամ պետական պաշտոն: Ընդ որում, պետական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո հանրային ծառայության պաշտոն կամ պետական պաշտոն զբաղեցնելու և հանրային ծառայության պաշտոնից կամ պետական պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնի նշանակվելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ ամիսը: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում. 4. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն՝ հետևյալ սխեմայով. 1) հիմնական աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ տարին մեկ անգամ. 2) հիմնական աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 3) հիմնական աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ. 4) հիմնական աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ. 5. Տվյալ պաշտոնում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է պետական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ: Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաև նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները. 6. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան: |