Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Լիցենզիաների գործողության դադարեցումը, կասեցումը և թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը. 1. Լիցենզիաների գործողությունը դադարեցվում, կասեցվում և թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում օրենքով սահմանված կարգով, եթե՝ 1) ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով կամովին հրաժարվել է լիցենզիայից կամ թույլտվությունից, կամ տվյալ իրավաբանական անձը լուծարվել է, կամ տվյալ զենքի սեփականատերը մահացել է. 2) ֆիզիկական կամ իրավաբանական անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ խախտել է կամ չի կատարել սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները կամ նախատեսված ժամկետում չի վերացրել համապատասխան խախտումները. 3) առաջացել են սույն օրենքով նախատեսված՝ լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ. 4) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ տեխնիկական բնութագրերը. 5) զենքով պարգևատրումը կատարվել է օրենքով նախատեսված պարգևատրման պայմանների խախտումով․ 6) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու համար, կամ նրա նկատմամբ կիրառվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում. 7) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ. 8) ֆիզիկական անձը չի անցել սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բժշկական հետազոտությունը․ 9) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ թույլ է տվել հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 10) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար, և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով. 2. Ֆիզիկական անձը զրկվում է զենքի համապատասխան թույլտվությունից՝ երկու տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է համապատասխան լիցենզիայից և թույլտվությունից՝ երեք տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 3. Եթե ֆիզիկական անձը զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, զենք ձեռք չի բերում, ապա թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, և անձն իրավունք ունի օրենքով սահմանված ընթացակարգերով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար. 4. Լիցենզիայի գործողության դադարեցման, կասեցման կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում են, թե հատկապես ինչ իրավական նորմեր և կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, և խախտումների վերացման ժամկետը. 5. Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այն կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում. 6. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: |