Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Միության կանոնադրությունը. Միության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է: Հիմնադիր վարչական խորհուրդը հաստատում է Միության կանոնադրությունը, որն ստորագրում է նախագահը: Միության կանոնադրությունը պետք է բովանդակի` ա) Միության անվանումը. բ) գտնվելու վայրը. գ) Միության գործունեության նպատակը և խնդիրները. դ) Միությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալու և անդամությունից հեռացնելու կարգը. ե) Միության անդամների իրավունքները և պարտականությունները. զ) Միության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը և հատակագիծը. է) կառավարման մարմինների կազմակերպական կառուցվածքը, իրավասությունները և դրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը. ը) վերստուգող մարմինների և դրանց հաշվետվությունների ներկայացման ժամկետները և կարգը, դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու կարգը, վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման և գործունեության կարգը. թ) գույքի կազմավորման կարգը. ժ) Միության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը. ժա) Միության լուծարման կարգը: Կանոնադրությունը կարող է բովանդակել սույն օրենքով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ: Միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունների վերաբերյալ պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը: |