Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը. 1. Կարգավորողն ընդունում է որոշում՝ Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը ստեղծելու մասին՝ ձևավորելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համար օգտագործվող համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործումը կարգավորող ռեժիմ՝ միջազգային պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության համարագրման պլանում պետք է մասնավորեցվեն այն համարային շարքերը, նույնացման և կարճ կոդերը, որոնք անհրաժեշտ են երկրում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար. 2. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանը մշակելիս և դրանում փոփոխություններ կատարելիս Կարգավորողը պարտավոր է` 1) պահպանել միջազգային համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները և համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ընդունված մոտեցումները. 2) հաշվի առնել Հայաստանի Հանրապետությունում համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման կարիքները. 3) համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին տեղեկացնել այդօրինակ համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման` Հայաստանի Հանրապետության նպատակների մասին. 4) ծառայություններ մատուցողներին տրամադրել համապատասխան համարային շարքեր, նույնացման և կարճ կոդեր. 5) օպերատորներին և ծառայություններ մատուցողներին տեղեկացնել էլեկտրոնային հաղորդակցության մեջ համարային շարքերի, նույնացման և կարճ կոդերի օգտագործման վրա անդրադարձող զարգացումների և փոփոխությունների մասին. 3. Հանրությանն իրազեկելուց և կարծիքներ ստանալուց հետո Կարգավորողը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ այլ անձի միջնորդությամբ փոփոխել իր համարագրման պլանը, որպեսզի` 1) այն ներդաշնակեցվի միջազգային համաձայնագրերին. 2) այն ներդաշնակեցվի էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիայի զարգացումներին: Սույն մասի 1-ին կետի համաձայն` ընդունված ցանկացած փոփոխության հրապարակումից մինչև այդ փոփոխության ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածը պետք է լինի առնվազն երկու տարի. 4. Նույնացման կոդերը ներառում են` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 1) էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի միջազգային կոդը, որը նույնացվում է որպես միջազգային ցանց տեխնիկական ազդակների փոխանակման մեջ (միջազգային ազդակների հանգույցի կոդ). 2) էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի միջազգային կոդը, որը նույնացվում է որպես ազգային ցանց տեխնիկական ազդակների փոխանակման մեջ (միջազգային ազդակների հանգույցի կոդ). 3) շարժական կապի ցանցի կոդը, որը նույնացնում է շարժական կապի ցանցը էլեկտրոնային հաղորդակցության ազգային ցանցում (շարժական կապի ցանցի կոդ). 4) ծառայություններ մատուցողի կոդը, որն օգտագործվում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման և հաշվապահական հաշվառման մեջ (թողարկողի նույնացման համար). 5) տվյալների ցանցի նույնացման կոդերը (DNIC-ներ). 5. Հայաստանի համարագրման պլանը չպետք է կարգավորի տվյալների հաղորդակցության միջազգային ցանցերի համաշխարհային և ներքին հասցեների օգտագործումը: |