Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղի կազմակերպումը. 1. Բուքմեյքերային գործունեության միջոցով խաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում և (կամ) խաղասրահում՝ Լիազոր մարմնի տրամադրած բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Կառավարության սահմանած կարգով խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում. 2. Բուքմեյքերային գործունեությունը կարող է կազմակերպվել միայն բուքմեյքերային գործունեության կազմակերպման լիցենզիայում նշված՝ կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) և բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում՝ լիցենզիայում նշված բուքմեյքերային գործունեության կազմակերպման վայրում. 3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան. 4. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը. 5. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցեների) և հավելվածների, ինչպես նաև խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեության կազմակերպումը կարող է իրականացվել գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների և վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում բուքմեյքերային գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում: |