FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

Պահուստային ակտիվների պահպանությունը.
1. Պահուստային ակտիվները թոքենների թողարկումից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, գրավոր պայմանագրի հիման վրա պահվում են թողարկողի հետ չփոխկապակցված հետևյալ անձանց մոտ.
    1) արժեթղթերի դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով արժեթղթերի պահառության ծառայություն մատուցող անձանց մոտ.
    2) դրամական միջոցների դեպքում՝ բանկերում.
    3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով այդ ակտիվները պահելու իրավունք ունեցող անձանց մոտ.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձն այլ ակտիվների պահառության համար ստուգում է դրանց նկատմամբ թողարկողի սեփականության իրավունքը և վարում է գրառումներ այն ակտիվների վերաբերյալ, որոնց նկատմամբ թողարկողի սեփականության իրավունքը հաստատված է: Սույն մասով նախատեսված սեփականության իրավունքն ստուգվում է թողարկողի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկատվության և, հնարավորության դեպքում, այլ, այդ թվում՝ այլ անձանցից ստացված ապացույցների հիման վրա.
3. Թողարկողը պարտավոր է սահմանել և կիրառել պահուստային ակտիվների պահպանության քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք՝
    1) բացառում են պահուստային ակտիվների գրավադրումը կամ օգտագործումը՝ որպես թողարկողի այլ պարտավորությունների ապահովման միջոց.
    2) ապահովում են, որ պահուստային ակտիվները պահպանվեն սույն հոդվածով և Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան.
    3) ապահովում են, որ պահուստային ակտիվները պահվեն այնպիսի անձանց մոտ, որոնք ունեն անհրաժեշտ կարողություններ պահուստային ակտիվների պահպանությունը հնարավորինս արդյունավետ և բարեխղճորեն իրականացնելու համար.
    4) ապահովում են թողարկողի անխափան հասանելիությունը պահուստային ակտիվներին թոքենների հետգնումը կամ մարումը պատշաճ իրականացնելու նպատակով.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրի գործողության ընթացքում թողարկողի և նույն մասով սահմանված անձանց միջև փոխկապակցվածության հանգեցնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում թողարկողը պարտավոր է վեց ամսվա ընթացքում վերացնել դրանք:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

5. Պահուստային ակտիվները պետք է պահվեն և հաշվառվեն թողարկողի ակտիվներից, ինչպես նաև նույն անձի թողարկած այլ թոքենների պահուստային ակտիվներից առանձին: Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների առանձնացված պահպանումն ու հաշվառումն ապահովելու պահանջներ.
6. Պահուստային ակտիվները չեն կարող գրավադրվել կամ համարվել այլ պարտավորությունների ապահովման միջոց կամ բռնագանձվել թոքեններ թողարկողի կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց պարտավորությունների դիմաց.
7. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պահուստային ակտիվների պահպանության նկատմամբ լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրի նկատմամբ պահանջներ և նույն մասով սահմանված անձանց չափանիշներ: