Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 ԶԵՆՔԻ և ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ. Սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս իրավունք ունեն կիրառել զենք ու մարտական տեխնիկա` ա) զինված հարձակումը հետ մղելիս և պետական սահմանը խախտողների զինված դիմադրությունը կանխելիս. բ) անզեն հարձակումը հետ մղելիս և անզեն անձանց դիմադրությունը կանխելիս, եթե սահմանապահների կամ քաղաքացիների կյանքին սպառնում է բացահայտ վտանգ, և այդ վտանգը կանխելու այլ միջոցները բացառվում են. գ) պետական սահմանը խախտողների, սահմանակից պետության տարածքում թաքնվելու փորձ կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության տարածքի խորքերը թափանցելիս, եթե նրանց կանխելու մյուս միջոցներն սպառվել են. դ) պետական սահմանը խախտելու պատճառով ձերբակալված անձանց փախուստի ժամանակ, եթե հնարավոր չէ փախուստը խոչընդոտել այլ միջոցներով. ե) բնակչությանը, սեփականության բոլոր ձևերը զինված հարձակումից, զինված և այլ սադրանքներից պաշտպանելիս, եթե պաշտպանության մյուս ձևերն ապարդյուն են: Սույն հոդվածի «բ»-«ե» կետերով նախատեսված դեպքերում զենք և մարտական տեխնիկա կիրառվում է, երբ «Կանգնի'ր» արձագանքից և օդ նախազգուշական կրակոցից հետո կարգազանցները չեն կատարում սահմանապահի պահանջները: Զենք ու մարտական տեխնիկա առանց զգուշացնելու կիրառվում է զինծառայողների և քաղաքացիների վրա անսպասելի զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայով, օդային և այլ տրանսպորտային միջոցներով հարձակման ժամանակ, զինված դիմադրության ժամանակ, պատանդներին ազատելու նպատակով: Սահմանապահ զորքերի զինծառայողները զենք կիրառելու իրավունք ունեն զինծառայողների ու քաղաքացիների կյանքին ու առողջությանն սպառնացող կենդանիներին հարկադրված վնասազերծելիս, ինչպես նաև տագնապի ազդանշան տալիս կամ օգնություն կանչելիս: Սահմանապահ զորքերին արգելվում է կիրառել զենք` ա) պետական սահմանը սահմանապահների տեսադաշտում խախտող անձանց նկատմամբ, եթե այդ խախտումներն ակնհայտ պատահական են կամ կապված են պետական սահմանի մոտ տնտեսական աշխատանքների կատարման հետ, ինչպես նաև մոտորանավակներով, մակույկներով կամ առանց դրանց լողալիս. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 բ) սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած անձանց կողմից փախուստի փորձ կատարելիս, եթե պետական սահմանի խախտման իրական վտանգ չկա. գ) սահմանային գոտում պետական սահմանին հարող ավտոճանապարհներով ընթացող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք սահմանապահ զորքերի ընթացքը դադարեցնելու վերաբերյալ պահանջը չեն կատարում, եթե պետական սահմանի խախտման իրական վտանգ չկա. դ) կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցուցաբերելու կամ մարդկանց կյանքին սպառնացող խմբակային հարձակման դեպքերի: |