Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Թափոնների գործածության ոլորտում առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են` ա) թափոնների գործածությանը վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում մարդու առողջության համար անվտանգության պահանջների մշակումը և թափոնների գոյացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման ընթացքում մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով սանիտարական և հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակումը և դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը. բ) թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության պաշտպանության միջոցառումների գերակա ուղղությունների մշակումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը. գ) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի սահմանման վերաբերյալ համաձայնություն տալը. դ) թափոններից ստացվող արտադրանքի նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների սահմանումը և հիգիենիկ եզրակացության տրամադրումը. ե) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի կազմմանը մասնակցելը. զ) օրենքով նախատեսված այլ լիազորություններ: |