Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 442 Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունները. 1. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է՝ 1) պահպանել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով. 2) ապահովել լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումը՝ սույն Օրենսգրքի 436-րդ հոդվածին համապատասխան. 3) տեղեկացնել այդ իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնի լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման ժամանակ նրա կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխման մասին, և ներկայացնել այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր` այդ տեղեկությունների փոփոխման օրվանից 14 օրացուցային օրվա ընթացքում կամ այն օրվանից, երբ նրան հայտնի են դարձել այդ փոփոխությունները. 4) կատարել մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն Օրենսգրքին համապատասխան՝ ոչ ուշ, քան սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրը. 5) կատարել սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորություններ. 2. Առաջին կամ երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված լիազորված տնտեսական օպերատորները, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունները պահպանելուց բացի, պարտավոր են նաև պահպանել սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ կապարակնիքներին ներկայացվող պահանջները. 3. Երկրորդ կամ երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված լիազորված տնտեսական օպերատորները, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունները պահպանելուց բացի, պարտավոր են նաև՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 442 1) պահպանել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 2-4-րդ ենթակետերով. 2) պահպանել սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ մաքսային մարմինների կողմից օգտագործվող նույնականացման միջոցների կիրառման կարգը. 3) կատարել մաքսային մարմինների պահանջները լիազորված տնտեսական օպերատորի այն կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անարգել հասանելիություն տրամադրելու վերաբերյալ, որոնցում իրականացվում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների պահպանումը, ինչպես նաև այդպիսի ապրանքների հաշվառման համակարգին անարգել հասանելիություն տրամադրելու վերաբերյալ. 4. Մաքսային մարմնին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման ժամանակ նրա կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետի ընթացքում տեղեկատվություն չտրամադրելու դեպքում լիազորված տնտեսական օպերատորը պատասխանատվություն է կրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան. 5. Իրավաբանական անձին տրված վկայականի գործողությունը կասեցնելու կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքում այդ անձը պարտավոր է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), ապրանքների ժամանակավոր պահպանման և այլ դեպքերում կատարել մաքսային գործառնություններ կամ այլ գործողություններ, որոնց կատարման պարտավորությունն առաջացել է մինչև վկայականի գործողությունը կասեցնելը կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելը: |